Վրաստանի նախագահը զարմացել է պաշտպանության նախարարի պահվածքից. Նման բան ոչ մի երկրում չես տեսնի
Վրաստանի նախագահ Սալոմ Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երկրի անկախության օրվան նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ պաշտպանության նախարարն իր ելութով խախտել է արարողակարգը։ Նա իր խոսքում նախ դիմել է երկրի վարչապետին, հրամանատարական կազմին, ապա նոր միայն նախագահին։
«Նման բան չես տեսնի և ոչ մի երկրում։ Սա զարմանք է առաջացնում»,-հայտարարել է նա։
Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Զուրաբիշվիլին տեղի ունեցածը որակել է ոչ թե երկրի նախագահին ուղղված վիրավորանք, այլ արարողակարգի խախտում։
«Ի սկ այն պետության ողնաշարն է, քանի որ հակառակ դեպքում «սկսվում է ես առաջինն եմ, դու երկրորդն ես ու սա տևում է անվերջ»»,-ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան