Ռուզաննա Խաչատրյան. Ընդդիմադիր են այն մարդիկ, որոնք դեմ են մեր միասնությանը, մեր լեզվին, եկեղեցուն
Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանն այս պահին հավաք է անցկացնում։ Նա իր խոսքը սկսեց Հովհաննես Շիրազի «Իմ սուրբ հայրենիք» բանաստեղծության ընթերցումով։
Ասաց՝ իրենց շատ են հարցեր ուղղում քաղաքականության, բանակի ու այլ թեմաների մասին, հորդորեց՝ իրեն հարցեր ուղղելուց ակտիվ լինել։
«Մենք պայքարում ենք համազգային միասնության համար, և ընդդիմադիր են այն մարդիկ, որոնք դեմ են այդ միասնությանը, մեր լեզվին, եկեղեցուն, մշակութային արժեքներին, սահմանների ամրությանը, պետականությանը»,-ասաց նա։
Հարցին, թե ինչո՞ւ են Սեյրան Օհանյանն ու իր կինը հաճախ հայտնվում հետապնդումների, քննադատությունների թիրախում, Ռ. Խաչատրյանն ասաց՝ այստեղ կարևոր է Սեյրան Օհանյանի գործոնը։
Նա հիշեցրեց, որ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Ցեղասպանությունն ընդառաջ թուքերը հավաքել էին մտավորականների, ինտիլիգենցիայի ներկայացուցիչների տվյալներն ու թիրախավորել նրան, նույնը պատահեց 2018-ի իշխանափոխությունից հետո, երբ թիրախավորվեց զինվորականությունը։
«Սեյրան Մուշեղիչի, բոլոր գեներալների հանդեպ հարուցված քրեական գործերի նպատակ այն է, որ կերպար ստեղծեն, թե իբր նրանք հանցագործներ են, գողեր են։ Ես շատ հանգիստ եմ տարել ինձ թիրախավորելը»,-նշեց նա։
Խաչատրյանն ասաց, վերջերս շատ է օգտվում տաքսիներից, հանրային տրանսպորտի այլ միջոցներից, մարդկանց մեծամասնությունը մերժում է այն իրականությունը, որում ապրում ենք։
Հարակից հրապարակումներ`
- Սեյրան Օհանյանի կինը հավաքի է հրավիրում
- Ռուզաննա Խաչատրյան. Ես այդ կլաչը նվիրում եմ Վահագն Ալեքսանյանի մորը, որ նման տղա է դաստիարակել