Արցախի Թեմի առաջնորդը՝ շրջանավարտներին. Արցախցու համար ամենամեծ կոչումը իր երկրում ապրելն է
Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը օրհնության խոսք է հղել Արցախի շրջանավարտներին․
«Սիրելի շրջանավարտներ,
Սրտի անկեղծ ջերմությամբ շնորհավորում ենք Ձեզ՝ Ձեր կյանքի առաջին կարևոր շրջափուլի ավարտի առիթով: Մեր հոգին լցվում է ուրախությամբ, երբ տեսնում ենք, թե ինչպիսի լուսավոր երտասարդներ են մեծանում Արցախում: Արցախի արհեստական շրջափակման պայմաններում, երբ միասին կրում ենք բազմաթիվ զրկանքներ, երբ մեր վաղվա օրը շատ անորոշ է թվում, Ձեր երիտասարդական եռանդն ու կյանքի հանդեպ սերը գալիս են գոտեպնդելու և զորացնելու մեր սրտերը:
⠀
Դպրոցական տարիներին ստացած ձեր գիտելիքները, ուսուցիչների խրատներն ու փոխանցած փորձառությունը կօգնեն ձեզ կյանքում գտնելու Ձեր ճիշտ տեղն ու կոչումը։ Մեր մաղթանքն է, որ դուք կյանքում ինչ դիրքի և աստիճանի էլ հասնեք, չմոռանաք ձեր ամենամեծ կոչումը. արցախցու համար ամենամեծ կոչումը իր երկրում ապրելն է և մեր նահատակների, ովքեր Ձեզ նման պայծառ երիտասարդներ էին, արյամբ սրբացած այս հողին տեր կանգնելը։ Չկտրվեք ձեր արմատներից, որովհետև ծառի նման իր արմատից կտրված յուրաքանչյուր մարդ բարոյապես ենթակա է չորացման և անհետացման։
⠀
Աղոթում ենք, որ Աստված մշտապես ուղեկից լինի Ձեր կյանքի հետագա տարիներին, իսկ դուք Ձեր բոլոր քայլերը փորձեք կատարել Աստծո կամքի համաձայն, փնտրեք իմաստություն և ճշմարտություն, որպեսզի գտնեք կատարյալ խաղաղություն և ազատություն: Անմնացորդ սիրով սիրեք մեր հրաշք երկիրը և կերտեք ձեր արժանապատիվ երջանկությունը ազատ ու անկախ Արցախում»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան