Լոբու ու եգիպտացորենի հատիկ՝ քթերից, ուլունք՝ ականջից. Գորիս ԲԿ-ում են հեռացրել
Վերջին մի քանի օրերի ընթացում Գորիսի ԲԿ դիմած երեխաներին ԼՕՌ մասնագետի (քիթ֊կոկորդ֊ականջաբան) միջամտությունն անհրաժեշտ եղավ։
Կենտրոնից մանրամասնում են, որ երկամյա, երեքամյա և վեցամյա փոքրիկներին տարբեր ժամանակահատվածներում ԲԿ էին բերել քթի խոռոչում և ականջում օտար մարմի առկայության գանգատներով։
Զննման արդյունքում պարզ էր դարձել, որ երկու փոքրիկների քթի խոռոչներում առկա են եգիպտացորենի, լոբու հատիկներ, իսկ մյուսի ականջում՝ ուլունք։
Գորիսի ԲԿ֊ի մանկական և մեծահասակների ԼՕՌ մասնագետ Քրիստինե Դադունցի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ երեխաների ականջի օտար մարմինը հեռացվեց տեղային անզգայացամբ, իսկ քթի խոռոչներինը՝ անհրաժեշտ սարքավորումներով։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան