Իրանը դիվերսիֆիկացնում է նավթաքիմիական արտադրանքը՝ նոր շուկաներ մուտք գործելու նպատակով
ԻԻՀ ազգային նավթաքիմիական արդյունաբերության ընկերության գործադիր տնօրենը հայտարարել է, որ նավթաքիմիական արդյունաբերության ոլորտի ներդրումային փաթեթների առկայությունը կդյուրացնի ոլորտով հետաքրքրված ներդրողների ներգրավումը, գրում է ParsToday:
Նավթաքիմիական արդյունաբերության ոլորտում միջազգային համագործակցության զարգացման ռազմավարության վերանայման թեմայով ԻԻՀ դեսպանների և գլխավոր հյուպատոսների ներկայությամբ կայացած հանդիպման ժամանակ, Մորթեզա Շահ Միրզային ասել է. «Նավթաքիմիական արդյունաբերության արտադրանքը պետք է դիվերսիֆիկացվի»:
Դրական գնահատելով ոլորտի ապագան՝ Շահ Միրզային նշել է. «Դիվանագիտական ծառայության համագործակցությամբ արտաքին ֆինանսական ռեսուրսների ներգրավման քաղաքականության իրականացումը, նավթաքիմիական արդյունաբերությանն անհրաժեշտ ապրանքների և սարքավորումների մատակարարումը կիրականացվի շատ ավելի արագ: Ընկերությունը պատրաստ է ԱԳՆ-ի, հոլդինգների և նավթաքիմիական ընկերությունների հետ երկկողմ համագործակցության»:
Նա նշել է, որ նավթաքիմիական արդյունաբերության ոլորտի հիմնական նպատակներից և ռազմավարություններից մեկն Աֆրիկայի, Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ շուկաներ մուտք գործելն է, հավելելով. «Նավթի արդյունաբերությունն այժմ ունի ավելի քան 92 մլն տոննա հզորություն և գնում է արտադրության ծավալների աճի ճանապարհով, իսկ արտադրված արտադրանքի մոտ 70%-ն արտահանվում է»։