
«Հրապարակ». Իշխանական վերնախավը կայցելի Սարդարապատի հուշահամալիր
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ մայիսի 28-ին իշխանական վերնախավը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կայցելի Սարդարապատի հուշահամալիր։
Դա նշանակում է, որ դեպի հուշահամալիր տանող ճանապարհը վաղ առավոտից կփակվի, ոստիկաններն ուժեղացված ծառայություն կիրականացնեն, իսկ իշխանական լրատվամիջոցները կցուցադրեն, թե ինչպես է անկախությանը հարգանքի տուրք մատուցում և կեղծ հայրենասիրություն ցուցադրում մի անձնավորություն, որն ընդամենը 5 տարում ոչնչացրել է Հայաստանի անկախությունը, տրորել հայ ժողովրդի արժանապատվությունը, անչափելի կորուստներ պատճառել մեզ, իսկ երկիրը հասցրել մի եզրագծի, որի վրա կանգնած էր առաջին հանրապետությունը՝ 1920 թվականին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին