Չավուշօղլուն՝ Քըլըչդարօղլուին․ Ո՞րն է Ադրբեջանի շահերի ոտնահարման իմաստը Հայաստանին հաճոյանալու ձգտումով
Ո՞րն է Ադրբեջանի շահերի ոտնահարման իմաստը Հայաստանին կամ Արեւմուտքի երկրներին հաճոյանալու ձգտումով։ Այս հարցերին պատասխանել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն՝ մեկնաբանելով նախագահի թեկնածու, ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի՝ Ադրբեջանի հասցեին արված արտահայտությունները: NEWS.am-ի փոխանցմամբ, հայտնել է Anadolu-ն։
Չավուշօղլուն հիշեցրել է, որ Քըլըչդարօղլուն խոսել է առանց Ադրբեջանի մասնակցության նախագծերի իրականացման մասին:
«Մենք քաջ գիտակցում ենք այն ուժերի նպատակները, որոնք ձգտում են մեկուսացնել եղբայրական Ադրբեջանին»,-ասել է նա։ Թուրք նախարարը հայտարարել է թյուրքական պետությունների կազմակերպության հարթակի կարեւորության մասին, որը «ուժ եւ վստահություն է հաղորդում թյուրքալեզու երկրներին»: Նրա խոսքով՝ թյուրքական պետությունների կազմակերպությունը թույլ է տալիս զարգացնել համագործակցությունը երկրների միջեւ բազմաթիվ ուղղություններով՝ «զբոսաշրջությունից մինչեւ էներգետիկա, մշակույթից մինչեւ տիեզերք»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան