Մոսկվան հույս ունի բարելավել Անկարայի հետ համագործակցությունը
Մոսկվան ակնկալում է Անկարայի հետ փոխշահավետ համագործակցության հետագա կատարելագործում: Այս մասին «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ Եվրոպայի չորրորդ դեպարտամենտի տնօրեն Յուրի Փիլիպսոնը Թուրքիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլի նախօրեին:
«Թուրքիան մեծ տերություն է, տարածաշրջանային ազդեցիկ խաղացող, այս երկիրը վերջին տարիներին անկախ գիծ է վարում հարցերի մեծ մասում ՝ նախևառաջ սեփական ազգային շահերն ապահովելու նպատակով։ Նման սկզբունքային մոտեցումն, ինչպես արդեն նշվել է, նպաստում է երկկողմ փոխշահավետ համագործակցության զարգացմանը ։ Անշուշտ, ակնկալում ենք դրա հետագա կատարելագործում», - ասել է նա։
Նա նաև նշել է, որ ռուս-թուրքական համագործակցությունը վերջին տարիներին դինամիկ զարգացել է, 2022 թվականին ապրանքաշրջանառության ծավալը կազմել է ավելի քան 62 մլրդ դոլար։
«Աշխարհում ոչ բոլորին է դուր գալիս նման արդյունավետ փոխգործակցությունը, Արևմուտքում շատերը, չկարողանալով կրկնել մեր հաջողությունները, ընտրում են ոչնչացնել այն, ինչ կառուցել են ուրիշները: Ամենայն հավանականությամբ, ռուս-թուրքական հարաբերությունների հետ կապված նման ապակառուցողական գիծը կշարունակվի։ Սակայն վստահ եմ, որ մեզ թուրք գործընկերների հետ կհաջողվի դիմակայել թշնամական ուժերի դիվերսիոն փորձերին», - ընդգծել է դիվանագետը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան