Սոյլուն դավաճաններ է անվանել բոլոր նրանց, ովքեր Թուրքիայում ամերիկամետ քաղաքականություն են վարում
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ բոլոր նրանց, ովքեր երկրում ԱՄՆ շահերը պաշտպանելու քաղաքականություն են վարում, հայրենիքի դավաճաններ է համարեն։ Շաբաթ օրը նախարարի հերթական հակաամերիկյան հայտարարությունը գլխավորում է T24 պորտալի լուրերի սյունակը։
«Ուզում եմ շեշտել, որ այսուհետ ով ԱՄՆ-ի նկատմամբ ուղղված քաղաքականություն վարի, լինի դա կուսակցություններ, թե անհատներ, այս երկրում կհայտարարվի հայրենիքի դավաճան։ Թուրքիան հասել է այնպիսի կետի, որտեղից ընտրություններում բոլոր կողմերը երևում են: Ակնհայտ է, թե Ամերիկայում ինչ են ցանկանում են անել Թուրքիայում»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է Սոյլուն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները