«Փաստ». Պետբյուջեից ֆինանսավորվող հեռուստաընկերությունն իր վարչապետի այցը լուսաբանելու համար օգտագործում է ղրղզական հեռուստաընկերության կադրերը
«Փաստ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հոբելյանական` 30-րդ նիստին: Ֆեսբուքյան մի շարք օգտատերեր նկատել էին, որ մոսկովյան այցի լուսաբանման ժամանակ Հանրային հեռուստաընկերությունն օգտագործել է կադրեր, որոնց վրա ինչ-որ անհասկանալի լոգո կա:
Մեր դիտարկումները ցույց տվեցին, որ իսկապես նման կադրեր եղել են, իսկ նշյալ լոգոն ղրղզական «АКИ» հեռուստաընկերությանն է: Ստացվում է՝ պետբյուջեից ֆինանսավորվող հեռուստաընկերությունը իր վարչապետի այցը լուսաբանելու համար օգտագործում է ղրղզական հեռուստաընկերության նկարահանած, ավելին՝ եթեր հեռարձակած կադրերը:
Ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանը ցանկացած այց կատարում է մեծաթիվ պատվիրակությամբ, իսկ իր քպականները առիթը բաց չեն թողնում մեկնել գործուղումների: Եվ եթե Փաշինյանն այս պարագայում Հանրայինից լրագրող և օպերատոր չի տարել իր հետ, ապա քիչ է ասել, թե տարակուսելի է: Իսկ եթե մեկնել են ու համապատասխան կադրեր չեն ունեցել, դա արդեն այլ խոսակցության թեմա է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան