Որտեղի՞ց են անհետացել հայ զինծառայողները
Aravot.am-ի տեղեկություններով, Հայաստանի զինված ուժերի 2 զինծառայողներին առևանգել են Սյունիքի մարզի Շիկահող գյուղի հարակից տարածքից, որը Ադրբեջանի զինված ուժերի դիտարկման ներքո է։
Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարությունը երեկ պաշտոնապես տեղեկացրել է, որ մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է:
Իսկ այսօր պաշտպանական գերատեսչությունը տեղեկացրել է, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար․ «Մայիսի 26-ին` ադրբեջանական լրատվամիջոցները, ապա Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ապատեղեկատվություն տարածեցին այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, ձերբակալվել են ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողներ: Կրկին հայտնում ենք, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ և ապատեղեկատվություն է. հայկական կողմն ունի բավարար ապացույցներ այն հերքելու համար, որոնք կներկայացվեն միջազգային գործընկերներին:
Հայտնաբերված մեքենայում նաև առկա է զինծառայողներից մեկին ամրակցված զենքը, ինչը փաստում է, որ անգամ մեքենայից դուրս գալու և տեղանքում չկողմնորոշվելու դեպքում զինծառայողները չէին կարող դիվերսիոն նպատակներ ունենալ: Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք»։ Մեր տեղեկություններով, անհետացած զինվորները պայմանագրային զինծառայողներ էին։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ՊՆ-ն հրապարակել է որոնվող հայ զինծառայողների անունները
- Միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է մայիսի 26-ից որոնվող 2 զինծառայողների կողմից շահագործվող մեքենան. ՊՆ
- Մարտական դիրքեր սնունդ մատակարարող 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին