Մահվան ելքով դժբախտ պատահար Ստեփանակերտում
Մայիսի 27-ին ոստիկանությանհերթապահմասումհաղորդում է ստացվել` Ա. Առաքելյան 1 հասցեում գտնվող ավտոտնակում տեղի ունեցած պայթյունի մասին։
ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի հանգամանքները պարզելու և բնակչությանն անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով պայթյունի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները, ԱԻՊԾ հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ խումբը, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի և ԱԻ պետական ծառայության գլխավորությամբ, ինչպես նաև քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչության աշխատակիցները, շտապ բժշկական օգնության բժիշկների խումբը։
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում, փլատակների տակից հայտնաբերվել է մայրաքաղաքի բնակիչ Ա. Գ.-ի դին և տեղափոխել «Դատաբժշկական փորձաքննության բյուրո» ՊՈԱԿ:
Պայթյունի հետևանքով վնասվել են նաև ավտոտնակի ներսում և մոտակա տարածքում գտնվող «VAZ 21-06» և «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենաները։
Ստուգմամբ զբաղվում է Քննչական կոմիտեն։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան