Բժիշկը խորհուրդ է տվել օրական ուտել ոչ ավելի, քան 250 գրամ ելակ
Ելակը գրեթե 90%-ով բաղկացած է ջրից, մինչդեռ այն պարունակում է շատ վիտամիններ և քիչ շաքար, այդ իսկ պատճառով այն կարող են օգտագործել նաև շաքարախտով հիվանդները, ինչպես նաև այն մարդիկ, որոնք ուշադիր հետևում են իրենց քաշին:
Բացի այդ, ելակը նպաստում է արյան մեջ շաքարի մակարդակի նորմալացմանը և նպաստում է նյարդային համակարգի բնականոն աշխատանքին: Այդուհանդերձ, հատապտուղներ օգտագործելիս չպետք է մոռանալ չափավորության մասին, այս մասին «Գազետա․ռու»-ին ասել է բժշկական գիտությունների թեկնածու, գաստրոէնտերոլոգ Եկատերինա Կաշուխը։
«Հասուն մարդու համար ելակի օրական օպտիմալ չափաբաժինը 200-250 գ է, դրա ավելցուկը սպառնում է խաթարել աղեստամոքսային տրակտը։ Բացի այդ, ելակը ուժեղ ալերգեն է, այնպես որ դուք պետք է շատ ուշադիր ներմուծել այն երեխայի սննդակարգում՝ հետևելով ռեակցիային: Զգուշությամբ այն պետք է ներառել նաև գաստրիտով և խոցով հիվանդների սննդակարգում»,- զգուշացրել է փորձագետը։
Նրա խոսքով, եթե հետևեք ելակի օգտագործման նորմերին և այլ նախազգուշական միջոցներին, դա միայն օգուտ կբերի օրգանիզմին։ Օրինակ՝ ելակը պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ և պեկտիններ։
Բացի այդ, այս հատապտուղը վիտամինների և հանքանյութերի պահեստ է: Այն հարուստ է B, C, A, PP վիտամիններով, ինչպես նաև երկաթով, կալիումով, յոդով, մագնեզիումով, ֆոսֆորով, կալցիումով, ցինկով և օրգանական թթուներով:
«Ելակը պարունակում է շատ վիտամին C՝ նույնիսկ ավելին, քան կիտրոնը։ 100 գ հատապտուղներում այն պարունակում է գրեթե 60 մգ։ Այս վիտամինն անհրաժեշտ է իմունիտետի համար, այն օգնում է օրգանիզմին պայքարել վարակների և բորբոքումների դեմ», - ասել է Եկատերինա Կաշուխը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին