Գտնվում են տականքներ, ովքեր փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից. Արցախի պետնախարար
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը գրում է.
«Երբ կառավարության կողմից ժամերով պլանավորվում են հումանիտար ճանապարհով Արցախ տեղափոխվող դեղորայքի, առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների ամեն կիլոգրամը, գտնվում են տականքներ ու սրիկաներ, ովքեր փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից և դեղի ու այլ ապրանքների փոխարեն փորձում են Արցախ տեղափոխել սեփական նյութապաշտությունը բավարարող ապրանքներ:
Նման դեպքերի մեծամասնությունը կանխվում է տարբեր միջոցառումներով, որից հերթականը ներկայացվում է ձեզ: Այս հակաբարոյական ծրագրի խափանումից հետո վաղը կմեկնարկի իմ ու կառավարության հասցեին զրպարտանքների ու վիրավորանքների հերթական տարափը, բայց ուզում եմ հիասթափեցնել, այդ ամենը կառավարության մոտեցումներին չի ազդելու»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան