Թուրքիայում ըստ պետական լրատվամիջոցի՝ Էրդողանն է հաղթում, ըստ ընդդիմադիր լրատվամիջոցի՝ Քըլըչդարօղլուն
Այսօր Թուրքիայում տեղի է ունեցել նախագահական ընտրությունների 2-րդ փուլը: Ընտրատեղամասերում ընտրություններն անցկացվել են ժամը 08:00-ից 17:00 ժամանակահատվածում: Ժամը 18:15-ի դրությամբ բացվել է քվեատուփերի 42.78 տոկոսը:
«Էրմենիհաբերի»-ի հաղորդմամբ, ըստ Թուրքիայի պետական Anadolu լրատվական գործակալության տվյալների՝ առջևում Ռեջեփ Թայիփ Էրդողանն է (57․09%), ընդդիմադիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ստացել է քվեների 42.91 տոկոսը:
Իսկ ընդդիմադիր Anka լրատվական գործակալության համաձայն՝ ժամը 18։00-ի դրությամբ բացվել է քվեատուփերի 44.64%-ը և առջևում Քեմալ Քըլըչդարօղլուն է՝ (50,96%), իսկ Էրդողանը ստացել է 49․04%:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին