Սաղաթելյան. ՀՅԴ-ն մեր ժողովրդին ոտքի է հանելու և առաջնորդելու է պայքարը, ներքին ու արտաքին թշնամուն դուրս է վռնդելու մեր երկրից
«Հայաստանի իշխանության ղեկին հայտնված խմբակը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը»,- Հանրապետության օրվա առիթով Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի հարակից հրապարակում «Տեր ենք մեր հայրենիքին» խորագիրը կրող միջոցառման ժամանակ ունեցած ելույթում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ հանձնվելու օրակարգը մեր ժողովրդի օրակարգը չէ, հետևաբար, հայ ժողովուրդը պայքարելու է իր հայրենիքի համար, և ցանկացած փաստաթուղթ, որն ընդունվելու է այս իշխանությունների կողմից, որով Ացախը լինելու է Ադրբեջանի կազմում, առ ոչինչ է, լեգիտիմություն չունի, և մեր ժողովուրդը դա չի ընդունելու։
«Ջրբաժանը հստակ է․ ջրբաժանի մի կողմում մարդիկ են, ովքեր պատրաստ են պայքարել հայրենիքի համար, ում համար մեր հայրենիքի յուրաքանչյուր թիզ սուրբ է և պատրաստ են անձնազոհությամբ պահել և պաշտպանել այն, իսկ ջրբաժանի մյուս կողմում իրենց երկրում տնվորի կարգավիճակով ապրող այս իշխանություններն են, ովքեր իրենց հայրենիքի համար կադաստրի վկայական են աղերսում թշնամուց, ովքեր իրենց հայրենիքում ապրելու իրավունքն աղերսում են թշնամուց։
Ջրբաժանը հստակ է՝ կամ օրվա իշխանության վարած օրակարգի, այսինքն՝ հանձնվելու և ստրկության ճանապարհն է, կամ պայքարի։
Ես հստակ ասում եմ՝ շատ ժամանակ չունենք, դանակը վաղուց հասել է ոսկորին։ Օրվա իշխանությունը շատ հստակ հրապարակել է երկիրը հանձնելու ճանապարհային քարտեզը և ժամանակացույցը։ 2023 թվականը հայ ժողովրդի և հայ մարդու համար ճակատագրական տարի է։
Ես այսօր՝ այս խորհրդանշական վայրում կասեմ հետևյալը, որ Հայ Հեղափոխական Դաշնակցությունն իր բոլոր ուժերով և միջոցներով պայքարելու է մինչև վերջին շունչը, մեր ժողովրդին ոտքի է հանելու և առաջնորդելու է պայքարը և ներքին ու արտաքին թշնամուն դուրս է վռնդելու մեր երկրից։
Այո, նոր Սարդարապատ լինելու է, և այդ Սարդարապատում մենք հաղթելու ենք»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Միջոցառման մասնակիցնեը երթով գնացին «նեմեսիսի» հուշարձան։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան