Րաֆֆի Հովհաննիսյանին արգելեցին բարձրանալ Սարդարապատ, նա ծաղիկները խոնարհեց ասֆալտին
ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանին ոստիկաններն ու ՊՊԾ աշխատակիցները թույլ չտվեցին բարձրանալ Սարդարապատի հուշահամալիր, ուր Հանրապետության տոնի առթիվ սպասվում է Նիկոլ Փաշինյանի և այլ պետական բարձրաստիճան պաշտոնյաների այցը: 24news-ի հաղորդմամբ, Րաֆֆի Հովհաննիսյանն իր հետ բերած ծաղիկները խոնարհեց հենց ճանապարհին:
«Մեր երկիրը կործանման եզրին է։ Ամեն տարի ես այստեղ եմ որպես քաղաքի, ոչ որպես նախկին պաշտոնյան, պատգամավոր՝ հարգանքի տուրք մատուցելու այն մարդկանց, ովքեր իմի եկան 105 տարի առաջ այս օրերին Մեծ եղեռնից երեք տարի անց մեր ազգը ոչնչացումից փրկելու համար»,- լրագրողներին ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան