Քըլըչդարօղլուն անցած ընտրություններն անարդար է անվանել
Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո իր առաջին ելույթում, որում, ըստ նախնական տվյալների, պարտվել է, հայտարարել է վերջին տարիներին «ամենաանարդար» ընտրական գործընթացի մասին և խոստացել շարունակել պայքարը ժողովրդավարության համար, գրում է «Ռիա Նովոստի»-ին»։
«Մենք վերապրել ենք վերջին տարիների ամենաանարդար ընտրական գործընթացը», - հայտարարել է Քըլըչդարօղլուն՝ ելույթ ունենալով Անկարայում:
Իր խոսքում նա ուղիղ չի ասել՝ ընդունում է իր պարտությունը, թե վիճարկելու է քվեարկության արդյունքները։
Նշվում է, որ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախնական տվյալներով հավաքել է ձայների 52,09%-ը, նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47,91%-ը՝ քվեատուփերի ավելի քան 99%-ի քվեաթերթիկները մշակելուց հետո։ ԿԸՀ-ն դեռ վերջնական արդյունքներ չի հրապարակել։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին
- Պուտինը շնորհավորել է Էրդողանին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով
- Թուրքիայում ըստ պետական լրատվամիջոցի՝ Էրդողանն է հաղթում, ըստ ընդդիմադիր լրատվամիջոցի՝ Քըլըչդարօղլուն
- Ըստ հարցումների, Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կհաղթի Էրդողանը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան