«Այբ» դպրոց. կրթելով սերունդներ
Կրթել սերունդ՝ հանուն ապագայի. արդեն 12 տարի «Այբ» դպրոցը ստեղծում է սովորելու նոր միջավայր։ Ազգային հիմքի վրա մշակվում են կրթական եզակի տեխնոլոգիաներ՝ հայկական կրթության մրցունակությունը բարձրացնելու համար։
«Այբ» դպրոցում հավատացած են, որ դպրոցական միջավայրը կրթության անմիջական մասնակիցն է. այստեղ կարևորվում է, որ սերունդը պատասխանատու լինի նաև շրջակա միջավայրի համար։
«Այբ» դպրոցում առաջնային է անդադար զարգացումն ու ծախսերի արդյունավետության բարձրացումը. դպրոցն օգտագործում է «կանաչ» էներգիա։
«Այբ» դպրոցի էներգիայի այլընտրանքային աղբյուր ստեղծելու գործընկերն Ակբա Լիզինգն է։ Արևային կայանը դպրոցը կթոթափի ֆինանսական բեռից, կկրճատի ծախսերը՝ ապահովելով երկարաժամկետ խնայողություններ։
1000-ից ավելի արևային վահանակներով 400 կՎտ հզորությամբ կայանը ապահովում է «Այբ» դպրոցի այլընտրանքային վերականգնողական էներգիան։
«Առաջին կայանը բավականին փոքր էր, և կառուցել էինք փորձնական, որպեսզի հասկանանք՝ որքանով այդ ամենը արդյունավետ կլինի։ Երբ որ տեսանք մեր առաջին կայանի արդյունավետությունը, հասկացանք, որ պետք է միանգամից գնալ ու մեծացնել հնարավորությունները։ Մտածում էինք փուլային տարբերակի մասին, բայց երբ հաշվարկ արեցինք ու մեր գործընկերոջ` Ակբա Լիզինգի հետ այդ գործընթացով անցանք, հասկացանք, որ դրամական հոսքերի տեսանկյունից որևէ տարբերություն չի լինելու, բայց 5 տարի հետո կունենանք ամբողջությամբ ինքնաբավ համակարգ։ Սխալ կլիներ չօգտագործել այդ տարբերակը»,- նշում է «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը։
«Այբ» դպրոցը կարևորում է «կանաչ» էներգիայի մասսայականացումն ու ներդրումները երկրի էներգետիկ կայունության գործում։
Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է:
Մանրամասն՝ տեսանյութում։
Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան