«Որևէ մեկի մտքի ծայրով չանցնի, որ նոր հողազավթումներ են կարողանալու անել». Ավինյանը՝ Կենտրոնի ծառահատման մասին
Կենտրոն վարչական շրջանում օրերս արձանագրված ծառահատման դեպքի առնչությամբ բնակիչներն ահազանգել են Երևանի քաղաքապետարանի «թեժ գիծ», սակայն տեխնիկական խնդրի պատճառով պատասխանատուների կողմից արագ արձագանք չի եղել: Այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Ավինյանն դժգոհել է «թեժ գծի» աշխատանքից ու հանձնարարել ծառայողական քննություն սկսել:
«Տեխնիկական խնդրի պատճառով ստացվում է այնպես, որ հաստաբուն ծառերը՝ բարդիները, հատվել են: Ես վստահ եմ, որ ուղղակի այնպես չեն այդ ծառերը հատվել. մեկի մտքով անցել է, որ այդ տարածքն ինքը կարողանալու է զավթել և, առհասարակ, եթե այդ հատվածում որևէ այլ ցանկապատված տարածք կլինի՝ կմաքրեք ամբողջը: Որևէ մեկի մտքի ծայրով չանցնի, թե իրենք այս մեթոդով նոր հողազավթումներ են կարողանալու անել: «Թեժ գծից» եկած զանգերից կարևոր բան չկա, և դրանք պետք է արագ արձագանք ստանան»,-ընդգծել է Տիգրան Ավինյանը:
Այնուհետև նա անդրադարձլ է Նուբարաշենի աղբավայրի հրդեհին։ Նշվում է, որ մեկ շաբաթվա ընթացքում հնարավոր է դարձել Նուբարաշենի աղբավայրում մարել բռնկված հրդեհը, որը տարածված էր աղբավայրի ողջ պարագծով: Գործընթացին ներգրավվել էին ԵԱՍՄ համայնքային հիմնարկի ամբողջ շարժակազմը, վարչական շրջանների ղեկավարների աջակցությամբ մասնավոր ընկերությունների տեխնիկական միջոցներ, ինչպես նաև ներգրավվել են Երևանի փրկարարական վարչության ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ուժերը: Շուրջ 2300 բեռնատար հող է տեղադրվել աղբավայրում: Այսուհետ հողալցումն աղբավայրում կշարունակվի ամեն օր:
Խորհրդակցության ժամանակ նշվել է նաև, որ Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը կբարեկարգվի նոր սկզբունքով: Սա կլինի նոր չափանիշ, որով այսուհետ կառաջնորդվի համայնքը՝ «այգիների կառուցում» կամ «բարեկարգում» տերմիններն օգտագործելիս: Հաշվի առնելով տարածքն ու ծրագրի կարևորությունը՝ փոխքաղաքապետ Ավինյանը հանձնարարել է «Ակտիվ քաղաքացի» հարթակում նախագիծը դնել հանրային քննարկման:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան