Ժամանակ եք կորցնում, պարոնայք. Արման Մելիքյան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը գրում է.
«Հայ փախստականների հիմնախնդրի հետ կապված ՀՀ իշխանությունների կողմից դեռևս առարկայական, նպատակային որևէ գործողություն չի իրականացվել: Հիշեցնեմ, որ մի քանի ամիս առաջ ադրբեջանական կողմը ակտիվ քարոզչական, քաղաքական գործունեություն ծավալեց «արևմտյան Ադրբեջանի» (իմա՝ Հայաստանի Հանրապետության) տարածքում ադրբեջանցիների վերաբնակեցում իրականացնելու պահանջով: Ապրիլի 29-ին Երևանում, հայ փախստականների շահերի պաշտպանությունն իրականացնող ՀԿ-ների նախաձեռնությամբ կազմակերպվեց Համաժաղով, որի կազմկոմիտեն հատուկ Հռչակագրով դիմեց միջազգային հանրությանն ու ՀՀ իշխանություններին: Հռչակագրում ՀՀ վարչապետին հասցեագրված կոնկրետ առաջարկներ էին ներկայացված, որոնք անմիջապես էլ նրա կողմից ճանաչվել էին իրավաչափ:
Դրանից հետո «արևմտյան Ադրբեջանի» հետ կապված պաշտոնական Բաքվի բարձրացրած աղմուկը փոխվեց կատարյալ լռության: Մտահոգիչ է սակայն, որ պաշտոնական Երևանը ևս տեղից չի շարժվում:
Ժամանակ եք կորցնում, պարոնայք: Այս հարցով անհրաժեշտ է առանց հապաղելու և լրջորեն զբաղվել: Դա նաև արցախահայության նկատմամբ էթնիկ զտումը կանխելու ազդեցիկ իրավաքաղաքական միջոց կլինի:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան