Բայդենը Մաքքարթիի հետ պայմանավորվել է պետական պարտքի և դեֆոլտի շուրջ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ պայմանավորվել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթիի բանակցային խմբի հետ՝ կանխելու դեֆոլտը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Բայդենի գրավոր հայտարարությունը։
«Ես խոսեցի խոսնակ Մաքքարթիի հետ, և մենք ձեռք բերեցինք երկկուսակցական բյուջետային համաձայնություն, որը մենք պատրաստ ենք ուղարկել Կոնգրես: Կարծում եմ՝ սա շատ կարևոր քայլ է, որը օրակարգից հանում է աղետալի դեֆոլտի սպառնալիքը»,- նշել է Բայդենը՝ հավելելով, որ թեև ոչ մի կողմ չի կարողացել հասնել իր բոլոր նպատակներին, սակայն համաձայնության հասնելը «լավ նորություն է ամերիկյան ժողովրդի համար»:
Նրա խոսքով՝ այժմ այս համաձայնագիրը կուղարկվի Ներկայացուցիչների պալատ և Սենատ: «Ես խստորեն խորհուրդ եմ տալիս, որ երկու պալատներն էլ ընդունեն այս համաձայնագիրը»,- ասել է ամերիկացի առաջնորդը:
Բայդենն ընդգծել է, որ բանակցությունների ընթացքում ինքը փոխզիջումների է գնացել բյուջեի, բայց ոչ պետական պարտքի սահմանաչափի բարձրացման հարցում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին