Ակցիա Երևանում. Փողոցներից մաքրենք թմրանյութերի վաճառքի տելեգրամյան ալիքների գովազդը
«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանը կոչ է անում երևանցիներին՝ ամեն մեկն իր համայնքի շենքերի վրայից մաքրել թմրանյութերի վաճառքի տելեգրամյան ալիքների գովազդը։
«Մաքրենք, ազատվենք այս չարիքից։ Շինարարներից արդեն հասել ենք Հալաբյան փողոց, արդեն 15-րդն ենք մաքրում: Խնդրում եմ բոլորին, իմ հասակակիցներին, եթե ձեր թաղամասերում տեսնեք նմանատիպ բաներ, խնդրում եմ մաքրեք, որպեսզի ազատվենք այս չարիքից:
Այս դեռահաս իշխանությունները, բացի հային կործանելուց, այլ բան չեն անում: Նրանք որևէ քայլ չեն անում թմրանյութերի շրջանառությունը երկրում վերացնելու ուղղությամբ, ինչը կործանարար է մեր դերունդների համար»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Նիկողոսյանը։
Նա դիմեց Երևանի քաղաքապետարանին, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին. «Հետաքրքիր է՝ պատերին այս թելեգրամ ալքիների գովազդի համար գումար ստանո՞ւմ են, թե՞ ոչ»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան