Թեհրանից Պեկին թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Տաշքենդում
Իրանական Mahan Air ավիաընկերության ինքնաթիռը, որը Թեհրանից Պեկին էր թռչում, գիշերը հարկադիր վայրէջք է կատարել Տաշքենդում՝ ուղևորի սրտի կաթվածի պատճառով: «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է «Ուզբեկստանի օդանավակայաններ» ԲԲԸ-ի ներկայացուցիչը։
«Իրանական Mahan Air ավիաընկերության ինքնաթիռը, որն իրականացնում էր Թեհրան-Պեկին երթուղով IRM079 չվերթը, հարկադիր վայրէջք է կատարել Տաշքենդում»,-հայտնում է «Ուզբեկստանի օդանավակայաններ» ԲԲԸ-ը։
Նրա խոսքով՝ անձնակազմը որոշել է գնալ այլընտրանքային օդանավակայան՝ ինքնաթիռում սրտի կաթված ստացած ուղևորի պատճառով։
Ուզբեկստանի օդանավակայանների ներկայացուցիչը հայտնել է, որ ինքնաթիռի վայրէջքը տեղի է ունեցել նորմալ ռեժիմով, ուղևորին տեղափոխել են շտապօգնության մեքենան և հոսպիտալացվել տեղի հիվանդանոցում։
Հարակից հրապարակումներ`
- Վրացական «Georgian Airways»-ի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի օդանավակայանում
- Ի՞նչն է եղել Երևան–Դուբայ ինքնաթիռի` Շիրազում վայրէջք կատարելու պատճառը. պարզաբանում
- Գերմանիայի ԱԳ նախարարի ինքնաթիռը միայն երկրորդ փորձից է կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան