Թունավորման պատճառ դարձած մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է
Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզի ճաշացանկի սննդամթերքի փորձաքննության արդյունքներով հայտնաբերվել էին անհամապատասխանություններ։
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ հիմք ընդունելով հայտնաբերված խախտումները՝ մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է, որը կվերացվի միայն կրկնակի փորձաքննության արդյունքներով անհամապատասխանություններ չհայտնաբերելու դեպքում։
Հիշեցնենք, որ թունավորված 16 երեխաները մանկապարտեզում կերել են խաշած ձու, թանապուր, ոլոռով սուպ, մակարոնով փլավ։ Ավելի ուշ ՍԱՏՄ-ն հայտնեց, որ սննդային թունավորման բռնկման հավանական պատճառը երկրորդային աղտոտվածությունն է։
Հարակից հրապարակումներ`
- Արտաշատի թիվ 4 մանկապարտեզում սննդային թունավորման բռնկման հավանական պատճառը երկրորդային աղտոտվածությունն է
- Արտաշատի մանկապարտեզներից մեկում թունավորված 16 սաներից 13-ն արդեն դուրս են գրվել
- Արտաշատում տասնյակից ավելի երեխաների առերևույթ սննդային թունավորման դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել
- Թունավորված 16 երեխաները մանկապարտեզում կերել են խաշած ձու, թանապուր, ոլոռով սուպ, մակարոնով փլավ
- Արտաշատի մանկապարտեզներից մեկի 14 երեխա թունավորվել է