Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելը ողբերգություն է. Արձինբա
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի արտաքին գործերի դե ֆակտո նախարար Ինալ Արձինբան ողբերգություն է որակել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղը ճանաչել որպես Ադրբեջանի տարածք։
«Ալիք Մեդիան»-ի փոխանցմամբ, ըստ դե ֆակտո ԱԳ նախարարի՝ ընդամենը մի քանի տարի առաջ չէին կարող պատկերացնել, որ Հայաստանի վարչապետը նման բան կասի։
«Ավելին, 1992 թվականին Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունել է որոշում, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունում չի թույլատրվում ցանկացած ներքին կամ միջպետական նորմատիվ իրավական ակտ, որտեղ Լեռնային Ղարաբաղը համարվում է Ադրբեջանի տարածք։ Վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, պարզվում է, հակասում է այս բանաձևին: Սա աննախադեպ հայտարարություն է։
Մենք շատ կոշտ աշխարհաքաղաքականության դարաշրջանում ենք ապրում։ Այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հետ, աշխարհաքաղաքական կոնսենսուսի արդյունք է: Հետևանքները կարող են բավականին ողբերգական լինել»,- ասել է Արձինբան։
Լրատվամիջոցը նաև նշում է,որ մայիսի 22-ին Փաշինյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների պաշտպանության երաշխիքներ ստանալուց հետո Հայաստանը պատրաստ է Ղարաբաղի հետ մեկտեղ ճանաչել նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Փաշինյանի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելը հարուցել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հասարակության դժգոհությունը։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականներին համոզել է՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը չի նշանակում արցախցիների ցեղասպանություն
- Ալիև. Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին Հայաստանի ղեկավարության հայտարարությունից հետո մյուս կետերի շուրջ համաձայնության գալն ավելի հեշտ կլինի
- Հայաստանի որևէ իշխանությունը չի ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս, նման տեսակետներ չի ունեցել, ինչպես այս ազգակործան պատուհասը. Արցախի ԱԺ պատգամավոր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան