Հայաստանում թունավորման դեպքերի մոտ 90 տոկոսն արձանագրվում է հանրային սննդի կետերում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից նախորդ մի քանի տարիներին արձանագրված սննդային թունավորումների վերլուծությունը ցույց է տվել, որ, հակառակ այն թյուր կարծիքի, թե ցանկացած աղիքային վարակ պայմանավորված է միայն սննդային գործոնով, դրանց գերակշիռ մեծամասնությունը, երկրորդային կամ խաչաձև աղտոտման պատճառով են (ձեռքերի վրա գտնվող բակտերիաների ու վիրուսների փոխանցումը մթերքին):
ՍԱՏՄ-ից հայտնում են՝ աշխարհի զարգացած երկրներում ևս ամեն տարի գրանցվող թունավորման դեպքերը հիմնականում պայմանավորված են մարդկային գործոնով՝ խաչաձև աղտոտում, պահման պայմանների խախտում, լվացման և ախտահանման, ինչպես նաև անձնական հիգիենայի կանոնների ոչ պատշաճ պահպանում և այլն։ Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված տվյալների՝ միկրոօրգանիզմներով աղտոտված սնունդ ուտելու հետևանքով տարեկան 600 միլիոն մարդ է հիվանդանում:
. Թեև 2021-ի (18 տնտեսավարողի մոտ) համեմատ 2022 (7 տնտեսավարողի մոտ) թվականին Հայաստանում թունավորման դեպքերը պակասել են 2,5 անգամ (ինչը նաև Տեսչական մարմնի արդյունավետ վերահսկողության արդյունքն է), սակայն, որպեսզի խնդիրը կանխատեսելի և կառավարելի լինի, անհրաժեշտ է նաև սպառողների ուշադրությունն ու պատասխանատու վերաբերմունքը:
Թունավորումների վերլուծությամբ առանձնացվել է երկու ռիսկ.
. թունավորման դեպքերի մոտ 90 տոկոսն արձանագրվում է հանրային սննդի կետերում, որտեղ կատարված ստուգումներով հայտնաբերվել են հիմնականում սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ և աշխատակիցների նախնական և պարբերական բժշկական զննության անհամապատասխանություններ,
. թունավորումների 70 տոկոսի դեպքում օգտագործված սննդամթերքը եղել է հավի միսը:
Տեսչական մարմինը մշակել և կիրառում է վերահսկողության գործիքներ՝ իր գործառույթների շրջանակում, սակայն հանրության զգոնությունը ազդեցիկ ու գործուն միջոց է սննդամթերքի անվտանգության ոլորտում թերացումները կանխելու և սննդային կամ խաչաձև աղտոտմամբ պայմանավորված թունավորումները նվազագույնի հասցնելու համար:
Հանրության հետ ակտիվ համագործակցությունը, ուղղված սննդային թունավորումների բացառմանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի առաջնահերթություններից է:
Հարակից հրապարակումներ`
- Թունավորման պատճառ դարձած մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է
- Արտաշատի թիվ 4 մանկապարտեզում սննդային թունավորման բռնկման հավանական պատճառը երկրորդային աղտոտվածությունն է
- Թունավորված 16 երեխաները մանկապարտեզում կերել են խաշած ձու, թանապուր, ոլոռով սուպ, մակարոնով փլավ
- «Հայր և որդի Երեմյաններ»-ի, «Մարիաննա»-ի ու ևս 6 ընկերության կաթնաշոռ անվտանգ չէ. «Հետք»
- «Երեմյան Փրոջեքթս»-ի ռեստորանում թունավորման քրգործով 9 անձ տուժող է ճանաչվել
- «Երեմյանների» ռեստորանում, «Տաշիր Պիցցա»-ում թունավորումների փաստով քրգործը տեղում դոփում է
- Աբովյանի թիվ 29/20 ընտրատեղամասում քվեաթերթիկը դուրս հանելու դեպքի առթոիվ քրգործ է հարուցվել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին