Հովսեփ Սարգսյան. Գայանե Մարտիրոսյանը մարտական է տրամադրված
Փաստաբան Հովսեփ Սարգսյանը երեկ հանդիպել է անազատության մեջ գտնվող Գայանե Մարտիրոսյանին՝ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը։
«Նա լավ է զգում իրեն, ոչինչ, լավ է։ Մարտական է տրամադրված, շատ լավ գիտակցում է ստեղծված իրավիճակը»,-լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց փաստաբանը։
Փաստաբանը նկատեց, քննությունն այնքան կարճ է տևել, որ քննիչները չեն կարողացել հստակ պատասխանել, թե կոնկրետ երբ է սկսել առևանգումը։
Հիշեցնենք, որ Գ. Մարտիրոսյանը ձերբակալվելուց հետո հացադուլ էր հայտարարել ու մի քանի օր չէր սնվում, ինչի հետևանքով նրա առողջական վիճակը վատացել էր։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան