Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի հաղթողները
Ամփոփվել է Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային 1-ին մրցույթի արդյունքները։ Ժյուրիի որոշմամբ 1-ին մրցանակի է արժանացել Իվան Բուշուևի (Ռուսաստան) հեղինակած ստեղծագործությունը, 2- րդ տեղը գրավլ էց Արսեն Բաբաջանյանը (Հայաստան-Գերմանիա), 3-րդ մրցանակը ստացել է Վարդան Հարությունյանը (Հայաստան)։ «Կողբ» հիմնադրամի համակրանք» անվանակարգում մրցանակ շնորհվել է Ալինա Պոդզորովային
(Ռուսաստան)։ Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի կազմակերպչական խումբը հայտնում է, որ հրավիրված գալա համերգի ընթացքում ստեղծագործությունները ներկայացվել են «Ասոնանս» անսամբլի կատարմամբ։
Իվան Բուշուևը մրցանակաբաշխությունից հետո նշել է, որ երջանիկ է, որ իր երաժշտությունը հնչել է
մրցույթի գալա համերգի ընթացքում։ Նա ընդգծել է՝ ուրախ է, որ իր մեծ կապերը հայ ժողովրդի ու հայկական մշակույթի հետ կարողացավ արտահայտել երաժշտության միջոցով։
Հիշեցնենք, որ մրցույթը կազմակերպել էր «Կողբ» հիմնադրամը, այն միտված է միավորելու տաղանդավոր կոմպոզիտորներին աշխարհի բոլոր ծայրերից` ստեղծելով յուրահատուկ հարթակ, որտեղ կմիաձուլվեն երաժշտությունն ու գրականությունը: Մրցույթի նպատակը տաղանդավոր երաժիշտների բացահայտումն է, արդի պոեզիայի հանրահռչակումը, հայ գրի, խոսքի արժևորումն աշխարհին ամենահասանելի լեզվի՝ երաժշտության միջոցով։
Մրցույթի գլխավոր հովանավորներն էին FastBank-ը և FastShift ընկերությունը, հովանավորներն էին
Team Telecom Armenia և Տրանսիմպեքս (FedEx) ընկերությունները։
Ժյուրիի նախագահ Արամ Հովհաննիսյանը նշել է, որ մցույթը հնարավորություն է տվել ևս մեկ անգամ հասկանալու, որ հայոց լեզուն ունի շատ թաքնված դռներ, այն մեծ ասելիք ունի նաև կոմպոզիտորի համար, ով փնփրտուքների մեջ իրեն նորովի է բացահայտում։ Նա վստահություն հայտնեց, որ մրցույթի շրջանակներում գրված ստեղծագործությունները երկար կապրեն տարբեր համերգային բեմերում՝ գրավելով ունկնդրի սրտերը։
«Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արման Բարսեղյանն ընդգծել է, որ հիմնադրամի համար մեծ պատիվ է Մանսուրյանի անվան մրցույթի կազմակերպիչ լինելը։ Պարոն Բարսեղյանի խոսքով՝ մրցույթի նպատակներից էր նաև Հայաստանում մշակութային ակտիվությանը նպաստելն ու աշխարհի մշակութային քարտեզի վրա Երևանն ու Հայաստանն ավելի տեսանելի դարձնելը։
Մաեստրո Մանսուրյանը մրցույթի փակման արարողությանը նշել, որ իր մեծագույն սերը եղել են
Կոմիտասը, հայկական պոեզիան՝ 5-րդ դարից մինչև Եղիշե Չարենց ու Համո Սահյան, և ամիսներ առաջ լսելով մրցույթի նախաձեռնության մասին՝ առաջարկել էր այն կազմակերպել՝ առանցքում ունենալով հայերենը։
Հիշեցնենք, որ Մանսուրյանի անվան մրցույթին դիմել էին 13 երկրի 24 կոմպոզիտորներ։ Ժյուրիի
գնահատման արդյունքում եզրափակիչ փուլ էին անցել 6 կոմպոզիտորներ, որոնք էլ պայքարում էին հաղթողի կոչման համար։
Մրցույթին դիմած բոլոր մասնակիցները ներկայացրել էին մեկ վոկալ-գործիքային ստեղծագործություն կամ շարք՝ գրված ձայնի և մեկ կամ երկու գործիքի համար: Բոլոր ստեղծագործությունները գրված են եղել հայ միջնադարյան, դասական կամ ժամանակակից պոեզիայի հիման վրա:
Հարակից հրապարակումներ`
- Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթից առաջ հանդիպում մաեստրոյի հետ
- Հայտնի են Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի եզրափակիչ փուլի մասնակիցները
- Ռոբերտ Մլքեյանը Մանսուրյանի անվան կոմպոզիտորների մրցույթի մասնակիցներին խորհուրդ է տալիս լինել համարձակ, շրջանցել կարծրատիպերը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան