Գնաճը 3,2 տոկոս է. Փաշինյան
«2022 թվականին Հայաստանում արձանագրվել է 12,6 տոկոս տնտեսական աճ, որը վերջին 15 տարիների համար աննախադեպ բարձր ցուցանիշ է։ Համապատասխանաբար 2022 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 926 միլիարդ դրամ, որը ի սկզբանե պլանավորվածի նկատմամբ ավելի է շուրջ 82 միլիարդ դրամով կամ 4 տոկոսով»,- ԱԺ-ում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ այս տվյալները ներկայացրեց ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ այս ամենով 2022 թվականի բյուջետային ցուցանիշները 2021-ի նկատմամբ հարկային եկամուտների մասով ավելի է 339 միլիարդ դրամով կամ 21,4 տոկոսով։
Ինչի՞ հաշվին է տեղի ունեցել բյուջետային եկամուտների աճը։ Փաշինյանը երեք հիմնական գործոն նշեց՝ տնտեսական աճի ցուցանիշներ, ստվերի կրճատում, այն բարեփոխումները, որոնք ՀՀ կառավարությունն իրականացնում է։
Նա հայտնեց, որ առաջին եռամսյակում ՀՀ տնտեսական բարձր աճ է գրանցվել. «ՀՆԱ 12,1 տոկոսանոց աճ ունենք։ Սա ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշն է, սա արդեն հաշվարկված համախառն ներքին արդյունքի աճն է, որ 12,1 տոկոս է, իսկ ապրիլի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 12,1 տոկոս, իսկ գնաճը՝ 3,2 տոկոս»։
Փաշինյանը նաև ասաց, որ գնաճի որոշակի կայունացում են տեսնում. «Ապրիլի դրությամբ գնաճը վերադարձել է բյուջեով կանխատեսված և նախատեսված ցուցանիշներին և հույս ունենք այս դինամիկան կպահպանվի»։
Փաշինյանի հայտնած տվյալների համաձայն, նախորդ տարի գործազրկությունը նվազել ու կազմել է 13 տոկոս 2021 թվականի 15,5 տոկոսի նկատմամբ։
«Դեկտեմբերին գրանցվել է աշխատատեղերի՝ Հայաստանի պատմության բացարձակ ռեկորդ՝ 704 հազար գրանցված աշխատատեղ։ Սակայն այս թիվը այլևս ակտուալ չէ, քանի որ 2023 մարտին և ապրիլին գրանցվել են համապատասխանաբար 706 294 և 710 150 աշխատատեղ»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին