Սպիտակ գիշերներ, ի՞նչ է այն և ինչպե՞ս են առաջանում
Սպիտակ գիշերներն առաջանում են մեր մոլորակի թեքության անկյան և Արեգակի նկատմամբ նրա ուղեծրի դիրքի համակցությամբ: Այս տեսակի գիշերները դիտվում են հյուսիսային և հարավային կիսագնդերում ամառային արևադարձից առաջ և հետո (օր․ Սանկտ Պետերբուրգում հունիսի 11 -ից հուլիսի 2-ը): Սպիտակ գիշերների ընթացքում Արևը իջնում է դեպի հորիզոն, բայց ոչ ավելի, քան 6 աստիճան:
Բյուրականի աստղադիտարանից հայտնում են՝ սպիտակ գիշերներ դիտվում են այն բնակավայրերում, որոնք գտնվում են 60 °-ից բարձր լայնություններում։ Օրինակ Ս․ Պետերբուրգը գտնվում է 59 ° 56՛ աշխարհագրական լայնության վրա։
Մթնշաղն ունի երեք աստիճանավորում.
.Քաղաքացիական մթնշաղը տևում է տեսանելի մայրամուտի պահից մինչև այն ժամանակը, երբ հորիզոնի և արեգակնային սկավառակի կենտրոնի միջև անկյունը 6 ° է։ Այս ժամանակահատվածում երկնքում գործնականում աստղեր չեն երևում։
.Սրան հաջորդում է ծովային (նավիգացիոն) մթնշաղը, երբ հորիզոնի և արեգակնային սկավառակի կենտրոնի միջև անկյունը 6 °-ից մինչև 12 °է։ Պայծառ աստղերն արդեն հստակ տեսանելի են և կարող են օգտագործվել նավի կոորդինատները որոշելու համար։
.Երբ Արևը 12 աստիճանով և ավել իջնում է հորիզոնից, սկսվում աստղագիտական մթնշաղը: Այս պահին բոլոր աստղերն արդեն հիանալի տեսանելի են, բայց երկնքում դեռ լուսավորություն կա, որը կարող է խանգարել թույլ լուսատվույթամբ օբյեկտները դիտելիս։
Ենթադրվում է, որ լիարժեք աստղագիտական գիշերը սկսվում է միայն այն ժամանակ, երբ Արեգակն իջնում է հորիզոնից 18 աստիճանով: Արևածագից առաջ մթնշաղերը փոխարինում են միմյանց հակառակ հերթականությամբ՝ աստղագիտական, նավիգացիոն, քաղաքացիական։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան