Ինչո՞ւ է կալանավորվել Վաչագան Ղազարյանը
Կալանավորվել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը։ Այս մասին հայտնել է «Armlur.am»-ը։
Panorama.am-ին Քննչական կոմիտեից, Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ կալանավորման միջնորդությունն իրենց վարույթներում քննվող գործերով չէ։
ԱԱԾ մամուլի կենտրոնն առավոտից զանգերին չի պատասխանում։
ԲԴԽ Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց, որ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել է Վաչագան Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը։
Դեռևս պաշտոնապես հայտնի չէ, թե ինչ վարույթի շրջանակներում է կալանավորվել Վաչագան Ղազարյանը, սակայն «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններով՝ խոսքը ԱԱԾ-ում քննվող քրեական վարույթի մասին է, որի շրջանակներում Վաչագան Ղազարյանին մեղադրանք է ներկայացվել փողերի լվացման հատկանիշներով։
Հարակից հրապարակումներ`
- Հսկող դատախազը քրեական հետապնդում է հարուցել Վաչագան Ղազարյանի ու նրա կնոջ նկատմամբ
- Դատարանը վարույթ է ընդունել Վաչագան Ղազարյանից ապօրինի ծագման գույքն ու ակտիվները բռնագանձելու հայցադիմումը
- Վաչագան Ղազարյանի հայտարարագրերի գործով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բողոքը մերժվել է
- Վաչագան Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
- Վաչագան Ղազարյան. Պատրաստակամ ենք մոտ 6 միլիոն դոլարի չափով գումարը փոխանցել պետությանը
- Փաստաբանները կրկին միջնորդություն կներկայացնեն Վաչագան Ղազարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ
- Վաչագան Ղազարյանը կրկին կալանավորվել է