Ադրբեջանցիները Բերձորում հողին են հավասարեցվել Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիրը
Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն»-ը հայտնում է, որ Ադրբեջանի մշակութային անհանդուրժողականության և վանդալիզմի հերթական դրսևորումը Բերձորում։
«Հողին է հավասարեցվել քաղաքի կենտրոնում` բլրի վրա գտնվող, դեռևս խորհրդային տարիներին կառուցված 1941-45թթ. Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիրը։
Արդեն որերորդ անգամ Ադրբեջանը ոչնչացնում է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններ, կամ հուշահամալիր։
Բերձորի Փառքի հուշահամալիրը նվիրված էր նաև Արցախյան գոյամարտում հերոսաբար զոհված հայորդիներին:
Հուշահամալիրի երեք պատերի վրա հերոսների անուններն էր փորագրված: Փառքի հուշահամալիրը իր մեջ ընդգրկում էր երեք խաչքար: Մեկը նվիրված «Հատուկ գնդին»: Մյուսը նվիրված էր Շուշիի ազատագրման համար նահատակված հայորդիներին և երրորդը Վազգեն Սարգսյանին»,- նշում են «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն»-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին