Financial Times. «Թուրքիայի ընդդիմադիր գործիչները և լրագրողները գործարարները բանտերում փտում են»
Ամերիկյան «Financial Times»-ը «Թուրքիայի տնտեսության և դեմոկրատիայի համար անհանգստացնող ապագա» վերնագրով հոդված է հրապարակել, որտեղ խոսվում է նախագահական ընտրությունների 2-րդ փուլից հետո ստեղծվելիք իրավիճակի մասին։Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Կենտրոնական բանկը (ԿԲ) տարբեր ոչ շուկայական պայմանավորվածություններով և «հետին դռնից» արտարժույթի վաճառքով փորձում է զսպել թուրքական լիրայի արժեզրկումը։ Իսկ դա էլ իր հերթին լուրջ ռեզերվների կորստի է բերում։ Տնտեսության ղեկավարների նկատմամբ ունեցած անվստահության պատճառով կորուստներն էլ ավելի մեծացան՝ պայմանավորված ընտրությունների շրջանում արտարժույթի պահանջի մեծ աճով։
Թուրքիայի ԿԲ-ի տվյալների համաձայն՝ մայիսի 19-ին շաբաթական ռեզերվները 3.5 մլրդ դոլարով նվազելով հասել էր 101.6 մլրդ-ի։
Ինչպես նշվում է հոդվածում, ինֆլյացիան (գնաճ) 2022-ին հասել էր 80%-ի։ Այս պահին այն նվազում է՝ հասնելով 44%-ի։
Անդրադառնալով ընտրություններին՝ «Financial Times»-ը նշել է․ «Ընդդիմադիր քաղգործիչները, լրագրողները, գիտնականները և գործարարները բանտերում փտում են»՝ ավելացնելով, որ LGBT համայնքի ներկայացուցիչներն ու քրդերը ևս թիրախավորվել են նախընտրական շրջանում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին