Ավանդական գյուղատնտեսությունն ապագա չունի. Փաշինյան
«Ամենամեծ խնդիրն ունենք գյուղատնտեսության մեջ, որովհետև այս ոլորտում 2022 թ.-ին արձանագրել ենք 0.7 % անկում»,-«ՀՀ 2022 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ գյուղատնտեսության անկումն կանգնեցնելու և զարգացման հարթակ դուրս գալու մեկ տարբերակ կա, այն է՝ ինտենսիվ գյուղատնտեսության զարգացումը:
«Ավանդական գյուղատնտեսությունն ապագա չունի, որովհետև առուներով, փորքր գետերով այգինե ոռոգելու հեռանկարը սահմանափակ է, քանի որ գլոբալ ջերմացման պատճառով ջուր նախկինի պես չի լինելու»,-ասաց ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը և հայտնեց, որ պետք է անցնել ինտենսիվ գյուղատնտեսության կաթիլային ոռոգման:
Նա նաև հայտնեց որ խելացի անասնագոմերն նույնպես հեռանկարային և նման գյուղատնտեսական13 ծրագիր կա, որի շրջանակներում 2022 թվականին 2450 հեկտար ինտենսիվ այգիների հինման վերաբերյալ պայմանագիր է ստորագվել: