Մելքոնյան. Էրդողանը էլ ավելի մեծ հավակնություններ կունենա ինքնահռչակվել «տարածաշրջանային կադաստրի կոմիտեի նախագահ
ԵՊՀ արևելագիտության ֆալուկլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը գրում է.
«Թուրքիայի նախագահի պաշտոնում Էրդողանի ընտրվելուց հետո կարող ենք փաստել և կանխատեսել հետևյալը.
- Թուրքիան հաստատուն քայլերով գնում է ավելի ազգայնական/ազգայնամոլ դառնալու ճանապարհով. թուրքական քաղաքական վերնախավը և հասարակության գերակշիռ մեծամասնությունը ազգայնամոլներ են, ինչն ուղղակիորեն ազդում և ազդելու է պետական քաղաքականության վրա, որը Հայաստանի հանդեպ ավելի անհանդուրժող և ագրեսիվ է դառնալու,
- Արդեն 17-րդ անգամ ընտրություններում (խորհրդարանական, նախագահական, ՏԻՄ, սահմանադրական հանրաքվե) հաղթելով՝ Էրդողանը սահմանեց քաղաքական ռեկորդ և ամրագրեց արդեն էրդողանական Թուրքիայի դե ֆակտո և դե յուրե գոյությունը,
- Հայաստանի շտապողական շնորհավորանքը Էրդողանին դիվանագիտական հանճարեղ քայլ որակելը կամ դրա հետ կապված հույսեր փայփայելը գիտական ֆանտաստիկայի ժանրից է, իսկ այդ շնորհավորանքը չի փոխելու Թուրքիայի վերաբերմունքը մեր հանդեպ. դա առավելագույնը կընդունվի ի գիտություն, միգուցե կհետևի դիվանագիտական զուսպ պատասխան ու կշարունակվի հակահայկական քաղաքականության ամբողջ գործիքակազմի կիրառումը,
- Այս ընտրություններից հետո Էրդողանը էլ ավելի մեծ հավակնություններ կունենա ինքնահռչակվել «տարածաշրջանային կադաստրի կոմիտեի նախագահ»…
Հարակից հրապարակումներ`
- Մեր կադաստրը՝ մեր երեխաների արյունն է. Նաիրա Մելիքյան
- Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին
- Ումի՞ց ես կադաստրի վկայական ուզում, Ալիևի՞ց.Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան