Ինչու՞ եք գիշեր-ցերեկ միայն հանձնելուց խոսում. Գնել Սանոսյանը՝ «անկլավների» մասին
«Անկլավների ուղղությամբ բանակցությունները ընթանում են և տարբեր սցենարներ կան»,-պատասխանելով լրագրողների հարցին՝ ԱԺ-ում հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Նրա կարծիքով՝ երբ այդ պրոցեսը հասունանա կարևոր դերակատարում կունենան իրավական փաստաթղթերը։
«Այսինքն որևէ տարածք, որևէ կարգավիճակ ունենալու համար գոյություն ունեն իրավական հիմքեր։ Կարծում եմ՝ այդ ժամանակ մեր գործընկերները կտեսնեն, թե որ տարածքն ինչ իրավական հիմք ունի։ Մեկ բան ակնհայտ է, որ նման տարածքներ երկու կողմում կան։ Մենք նույնպես ունենք բազմաթիվ այդպիսի հատվածներ, ինչպես նաև ունենք 90-ականների պատերազմից հետո Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներ, հատկապես՝ Տավուշի մարզում։ Կարծում եմ՝ այդ ամենը կդիտարկվի մեկ ընդհանուր փաթեթի մեջ»,-հայտարարեց Սանոսյանը՝ հիշեցնելով, որ 90-ականներին Ադրբեջանը զավթել է նաև Արծվաշենը::
Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է այդ տարածքները հանձնվեն Ադրբեջանին, ՏԿԵ նախարարն ասաց, որ անկլավների հետ կապված մի քանի տարբերակ կա:
«Ինչու՞ եք գիշեր-ցերեկ միայն հանձնելուց խոսում»-արձագանքեց Գնել Սանոսյանը:
Նախարաը հայ-վրացական միջպետական ճանապարհի մի հատվածի՝ Ադրբեջանին անցնելու հնարավորության վերաբերյալ հարցին պատասխանեց, որ բոլոր հնարավոր սցենարների դեպքում կգտվեն լուծումներ, ինչպես արել են Սյունիքի միջպետական ճանապարհների դեպքում։
«Ինչպես Սյունիքում եղավ խնդիր և գտանք լուծումներ ու կան ճանապարհներ, որոնք փոխարինում են այն ճանապարհներին, որոնց հետ կապված խնդիր կա։ Ամեն ինչից առաջ մի ընկեք, համբերեք, կան քննարկումներ, կան բանակցություններ։ Ինչպիսի իրավիճակ կլինի, ըստ դրա էլ մեր ենթադրություններն ու անելիքները կորոշենք»,-ասաց նա։
Անդրադառնալով Ալիևի վերջին հայտարարություններին՝ Գնել Սանոսյանն ասաց. «Կա պրոցես, ընդորում, բավական ակտիվ և սեղանի շուրջ նույն ադրբեջանի նախագահը, կարծում եմ ամբողջովին այլ բան է խոսում»:
Հարակից հրապարակումներ`
- Անկլավների հարցի վերադարձը օրակարգ, աղերս չունի իմ կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների հետ․ Դավիթ Տոնոյան
- Իշխանական պատգամավորներից մեկն ինձ խնդրեց անկլավների մասին չխոսել՝ վստահեցնելով, որ այդ հարցը լուծված է. Մամիջանյան
- Ես հորդորել եմ փաստաթղթից հանել այդ մասը. ՀՀ ԳՇ պետի նախկին տեղակալը` անկլավների մասին
- Տավուշեցուն մտահոգում է «անկլավների» հանձնման շուրջ տարվող խոսակցությունները. Դանիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան