Արտաշատ-Գառնի ճանապարհի վթարից տուժած երեխաներից չորսի վիճակը ծայրահեղ ծանր է
Արտաշատ-Գառնի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից անմիջապես հետո երեք երեխաները տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստի ժամանակ առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը հայտնեց, որ երեխաներից մեկին էլ տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ վիրահատելուց հետո՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Նրա խոսքով՝ երեքի վիճակը ծայրահեղ ծանր է, մեկի վիճակը՝ ծայրահեղ տերմինալ։ Ըստ նրա՝ երեխաները գտնվում են բուժանձնակազմի մշտական վերահսկողության տակ։
Դավիթ Կարապետյանը միաժամանակ նշեց, որ դեղորայքի ու արյան պակաս չունեն, ինչպես սոցցանցերում է տարածվել․ «Միայն ալբումինի պակաս է եղել, որ բերել են, դա ընդունված կարգ է»։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ ահավոր դեպք է տեղի ունեցել։ «Սա ևս մեկ անգամ գալիս է մեզ հիշեցնելու, որ մեզ մոտ դեռևս բոլոր կանոնները չեն, որ պահպանվում են։ Մասնավորապես՝ ավտոմեքենայում նախատեսված քանակից ավելի են եղել երեխաները, վստահ եմ՝ ամրակապված չեն եղել։ Այս ծանրագույն դեպքի հետևանքների պատճառներից մեկը նաև դա է»,- ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Արտաշատից Գառնի տանող ճանապարհի 14-րդ կիլոմետրի հատվածում, դեպի Գառնի գնացող ուղեմասում, միմյանց են բախվել Գառնի գյուղի 42 ամյա բնակչի կողմից վարած «Վոլցվագեն Այդի 4» մակնիշի ավտոմեքենան և Վերին Արտաշատի բնակավայրի 38 ամյա բնակչի կողմից վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան։
Արտաշատից Գառնի տանող ճանապարհի 14-րդ կիլոմետրի հատվածում, դեպի Գառնի գնացող ուղեմասում, միմյանց են բախվել Գառնի գյուղի 42 ամյա բնակչի կողմից վարած «Վոլցվագեն Այդի 4» մակնիշի ավտոմեքենան և Վերին Արտաշատի բնակավայրի 38 ամյա բնակչի կողմից վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան։
Վթարի հետևանքով «Վազ 2106»-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի 6 ուղևորները, որոնց թվում 5-ը՝ երեխաներ, ինչպես նաև մյուս ավտոմեքենայի վարորդը, մարմնական տարբեր աստճանի վնասվածքներով տեղափոխվել են Երևան քաղաքի բժշկական հաստատություններ։
Ըստ նախնական տվյալների՝ «Վազ 2106» ավտոմեքենայով ըմբշամարտի 2 մարզիչները երեխաների հետ մեկնելիս են եղել Գառնի՝ ըմբշամարտի մրցումների մասնակցելու նպատակով։
Հարակից հրապարակումներ`
- Վթարի ենթարկված պատանի ըմբիշներին արյուն է անհրաժեշտ
- Կոտայքի վթարից տուժածներից 3-ի վիճակը գնահատվում է շատ ծանր, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր․ ԲԿ
- Արտաշատ-Գառնի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 1 անձ մահացել է, 7-ը՝ ստացել վնասվածքներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան