Փաստաբան. Չկա որևէ ապացույց, որ Գայանե Մարտիրոսյանը առևանգմանը բնորոշ որևէ գործողություն է կատարել
«Չկա որևէ ապացույց, որ Գայանե Մարտիրոսյանը առևանգմանը բնորոշ որևէ գործողություն է կատարել։ Սա է ամենակարևորը։ Վարույթն իրականացնող մարմինն էլ է հաստատել, որ նրանց վերջնակետը եղել է Եռաբլուրը, նրանք պետք է գնային Եռաբլուր»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ասաց Աշոտ Փաշինյանի առևանգման գործով մեղադրվող Գայանե Մարտիրոսյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը։
Նա ընդգծեց՝ դեպքը եղել է հանրային հարթակում, հանրության աչքի առաջ, Աշոտ Փաշինյանը մեքենա նստել է ինքնակամ։
Փաստաբանի խոսքով, ենթադրենք, որ ընթացքում Աշոտ Փաշինյանը չի ցանկացել գնալ Եռաբլուր, իսկ Գայանե Հակոբյանը (անձնագրով՝ Աշզգուշ Մարտիրոսյան) շարունակել է վարել մեքենան։
«Ինչի՞ց պետք է վախենար Աշոտ Փաշինյանը, եթե Եռաբլուր ոստիկանական անցակետեր կան, երբ նրան վտանգ չէր կարող սպառնալ։ Նույնիսկ եթե Եռաբլուր հասնեին, նրան որևէ վտանգ չէր սպառնում»,-ասաց փաստաբանը։
Փաստաբան Վարդուհի Էլբակյանն ասաց՝ ստացվել են որոշ փորձաքննությունների արդյունքներ, այսօր ստացել են քրեական վարույթից մաս անջատելու մասին որոշում։
«Այն փորձաքննությունները, որոնց արդյունքները Գայանե Մարտիրոսյանի գործի համար կարող են այդքան էական նշանակություն չունենալ, անջատվել են և այդ մասով պատասխանները կստացվեն։ Նախաքննական մարմինը գտել է, որ իրենց ձեռքի տակ եղած նյութերը բավարար են գործը դատարան ուղարկելու համար»,-ասաց Էլբակյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Տիկին Գայանեի գործով քննությունը տևել է շատ քիչ, այն ուղարկվել է դատարան
- Տիկին Գայանեի նոր փաստաբանները հանդես են եկել հայտարարությամբ
- Գայանե Հակոբյանի խցի հետ կապված խնդիր է եղել. Անահիտ Մանասյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին