Եգիպտոսում պահանջել են արգելել Կլեոպատրայի մասին Netflix-ի ֆիլմը
Եգիպտոսի գլխավոր դատախազություն բողոք է ներկայավել՝ պահանջելով արգելել «Netflix»-ի Կլեոպատրա թագուհու մասին վավերագրական ֆիլմը՝ գլավոր հերոսի սխալ ներկայացման պատճառով, գրում է «Լենտա․ռու»-ն՝ հղում անելով «El-Watan» թերթին։
Բողոքի հեղինակ երկրի մշակույթի նախարարի իրավական հարցերով խորհրդական Էսամ Ռեֆաաթը նշում է, որ ֆիլմի ցուցադրությունը տեղի է ունեցել առանց գեղարվեստական գաղափարի և դրա իրականացումն համաձայնեցված չէ Եգիպտոսի հնությունների գործերի և մշակույթի նախարարությունների հետ:
Պաշտոնյան նաև ընդգծել է, որ «Netflix»-ը խեղաթյուրել է հայտնի պատմական պատկերը՝ ստեղծելով «պատմական ֆեյք»։ Դրա պատճառով Ռեֆաաթը պահանջել է ֆիլմը հանել սթրիմինգային հարթակից և ընդմիշտ արգելել։
Նա նաև ընդգծել է, որ կինոնախագծի հեղինակները պետք է դիմեին հնագիտության և մարդաբանության ոլորտի մասնագետներին՝ Կլեոպատրայի ճիշտ կերպարը ստեղծելու համար։