Երևանում մթնոլորտային օդում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունները գերազանցել են սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
ՇՄՆ-ն ներկայացնում է Երևանում մթնոլորտային օդի որակը՝ այիսի 25-28-ն ընկած ժամանակահատվածում։ Ըստ այդմ՝
«Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում բոլոր 4 օրերին, Շենգավիթում՝ մայիսի 26-ին և 27-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում բոլոր 4 օրերի ընթացքում, Շենգավիթում՝ մայիսի 25-ին, 26-ին և 28-ին, Արաբկիրում՝ մայիսի 26-28-ը։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան