Լավրովն ահազանգել է Եվրոպայի կենտրոնում մեծ պայթյունի մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Եվրոպայի կենտրոնում մեծ պայթյուն է հասունանում՝ կապված չճանաչված Կոսովոյի հետ։
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, նա Սերբիայում ու Կոսովոյում տիրող իրավիճակը տագնապալի է որակել։
«Եվրոպայի կենտրոնում մեծ պայթյուն է հասունանում: Հենց այնտեղ, որտեղ 1999 թվականին ՆԱՏՕ-ն ագրեսիա իրականացրեց Հարավսլավիայի դեմ՝ խախտելով Հելսինկյան եզրափակիչ ակտի և ԵԱՀԿ փաստաթղթերի բոլոր հնարավոր սկզբունքները»,- լրագրողներին ասել է Լավրովը։
Դիվանագետի կարծիքով, արեւմտյան երկրները «բոլորին տոտալ հպատակեցնելու» կուրս են սահմանել։
«Սակայն Կոսովոյի խնդրի համար անհրաժեշտ է աշխարհաքաղաքական լուծում, որը կապահովի հավասար անվտանգություն բոլոր պետությունների համար, մասնավորապես՝ Եվրոպայում»,- նշել է Լավրովը։
Հարակից հրապարակումներ`
- Կոսովոյի հյուսիսում անկարգությունների ժամանակ վիրավորվել են ոստիկաններ, վնասվել են մեքենաներ
- Սերբիան հաստատում է իր բանակի հրատապ առաջխաղացումը դեպի Կոսովոյի հետ սահման
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին