«Հայաստանը կարող է դիտվել որպես Իրանի դարպասը դեպի 200 միլիոնանոց ԵԱՏՄ շուկա»
Կենցաղային տեխնիկա արտադրող «Թաքսազան» ընկերության գործադիր տնօրենը հայտարարել է, որ «Թաքսազան» ընկերության արտադրած կենցաղային տեխնիկան արտահանվում է Հայաստան, Ադրբեջան, Իրաք և Աֆղանստան։
ISNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Սաիդ Աշրաֆին ասել է. «Մեր արտադրած ապրանքները կարող են մրցակցել արտասահմանյան նմանատիպ ապրանքների հետ: Դրանք նաև ավելի էժան են»:
Ըստ վերլուծաբանների՝ Հայաստանի երեք միլիոնանոց շուկան առևտրի համար շատ լավ կարողություններ ունի, և կարող է դիտվել որպես Իրանի դարպասը դեպի 200 միլիոնանոց ԵԱՏՄ շուկա (Ռուսաստան, Բելառուս, Ղրղզստան, Ղազախստան և Հայաստան):
Հայաստանը կարող է նաև հարթակ հանդիսանալ Իրանից Եվրոպա արտահանման համար, քանի որ այդ երկիրը 1000-ից ավելի ապրանքների համար օգտվում է ԵՄ արտոնյալ սակագնային արտոնություններից:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին