Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների առևանգման դեպքով
Ադրբեջանի կողմից երկու հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը մայիսի 28-ին դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հայտնեց գրասենյակի մամուլի պատասխանատու Հասմիկ Սամվելյանը։
«Դիմել ենք միջանկյալ միջոց կիրառելու պահանջով՝ զինծառայողների կյանքի իրավունքը ապահովելու, խոշտանգումներից զերծ պահելու նպատակով։
Ադրբեջանը պետք է դատարանին ներկայացնի նրանց պահման պայմանները, բժշկական փաստաթղթեր։ Դատարանը պետք է ուղարկի այդ պահանջն Ադրբեջանին, ժամկետների մեջ պատասխան ստանա։ Շատ դեպքերում ուշացումով, բայց ամեն դեպքում պատասխան ստանում ենք, - ասաց Հ. Սամվելյանը։
Հիշեցնենք՝ մարտի 26–ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող Հայաստանի Զինված ուժերի զինծառայողներ Հարություն Յուրիկի Հովագիմյանի և Կարեն Աշոտի Ղազարյանի հետ կապն ընդհատվել էր։ Հաջորդ օրը ՀՀ ՊՆ-ն հաղորդել էր, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար։ Հայտնաբերված մեքենայում նաև եղել է զինծառայողներից մեկին ամրակցված զենքը։
«Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք»,- հայտնել էին ՊՆ-ից։
Հարակից հրապարակումներ`
- ԶՈւ երկու զինծառայողներին առևանգելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
- Ինչ մեղադրանքներ է հնչեցնում Բաքուն առևանգած հայ զինծառայողների հասցեին
- ՀՀ ՊՆ-ն հրապարակել է որոնվող հայ զինծառայողների անունները
- Միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է մայիսի 26-ից որոնվող 2 զինծառայողների կողմից շահագործվող մեքենան. ՊՆ
- Մարտական դիրքեր սնունդ մատակարարող 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին