Հրթիռներ՝ Կիևի վրա
Ռուսական հրթիռները հարվածել են Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ նշելով, որ մինչ այդ նախորդել էին երկու գիշեր անօդաչու թռչող սարքերի հարվածները։
Ըստ աղբյուրի, զոհերի մասին տեղեկություններ չկան: Խփված հրթիռներից մեկի բոցավառ բեկորներն ընկել են Կիևի կենտրոնում գտնվող բնակելի թաղամասերում:
Ըստ աղբյուրի, Ռուսաստանն այս ամիս 16 օդային հարձակում է իրականացրել Ուկրաինայի մայրաքաղաքի վրա։ Վերջինը, սակայն, անսովոր էր, քանի որ այն տեղի է ունեցել ցերեկային ժամերին։ Մյուս բոլոր օդային հարձակումները մայրաքաղաքի վրա մինչ այժմ տեղի են ունեցել գիշերը և, ըստ երևույթին, ուղղված են եղել կարևոր ազգային ենթակառուցվածքներին և ծայրամասերում գտնվող հակաօդային պաշտպանությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին