Մեր կադաստրը՝ մեր երեխաների արյունն է. Նաիրա Մելիքյան
«Որպեսզի կարողանանան իրականացնել փոխանակումը, նորից որպես մսացու օգտագործում են մեր տղաներին՝ կազմակերպված»,-անդրադառնալով ՀՀ ՊՆ ԶՈւ երկու զինծառայողների առևանգման փաստին՝ ասաց զոհված զինծառայողի մայր Նաիրա Մելիքյանը:
Նա կարծիք հայտնեց, որ ադրբեջանական կողմն այդ դիվերսիան արել է Հայաստան ներթափանցած և ԶՊՄԿ-ի պահակին սպանած երկու ադրբեջանցի զինծառայողների հետ փոխանակելու համար:
Հիշեցնելով ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունն այն մասին, որ Ադրբեջանցիները ներթափանցել են մեր տարածք և առևանգել զինվորներին՝ տիկին Մելիքյանն ասաց. «Հարց է առաջանում՝ ՊՆ, ԱԱԾ, Սահմանային զորքեր, աուուու, տղանե՛ր, որտեղ եք, ինչով եք զբաղված եթե Ադրբեջանն մեր ինքնիշխան տարածում ինչ ուզում՝ անևմ է»:
Անցնելով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը, թե Հայաստանը չունի այս տարածքում կադաստրի թուղթ՝ Նաիրա Մելիքյանն ասաց. «Մեր կադաստրը՝ մեր երեխաների արյունն է, բոլոր զոհերի արյունն է»:
Հարակից հրապարակումներ`
- Ումի՞ց ես կադաստրի վկայական ուզում, Ալիևի՞ց.Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին
- Հակոբ Մարտիրոսյան. Հայաստանս՝ այսպես կոչված, «կադաստրի» վկայական ունի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին