Քաղաքական 10:58 29/05/2023 Հայաստան

Շարմազանով. Պատասխանեք Նիկոլին. համաձա՞յն եք Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, արձագանքելով «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի  հայտարարություններին, գրել է.

«Երբ Նիկոլի Արցախն Ադրբեջանի կազմում հանցավոր հայտարարությունը փորձում են արդարացնել ՔՊ-ն ու նրա հաճախորդները՝ սպասելի է։

Բայց տարօրինակ է,երբ այդ հանցավոր ու հակազգային հայտարարությունը չի դատապարտում Սպարապետի եղբայր,ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը։
Արամ Զավենի Սարգսյան…

Սպարապետ Վազգենն Արցախի հայկական լինելու,Արցախն Ադրբեջանի կազմում չլինելու համար է պայքարել, ոչ թե  անվտանգային ու ինչ-որ իրավունքների համար։ Քեզ չի սազում,գոնե լռիր, եղբայր։

Նիկոլին կարող է պաշտպանել  ՔՊ-ն, նրա հաճախորդները,բայց ոչ դու՝ Սպարապետի եղբայրը։
Կամ Սպարապետի հետ ես ու պայքարում ես Արցախի Ադրբեջանի  կազմում չլինելու համար,կամ դառնում ես Նիկոլի սպասավորը՝ արդարացնելով նրան։
Ընտրությունը ՝ քոնն է։

Նիկոլը կստորագրի՞, թե՞՝ ոչ արդեն երկրորդական է։ Նա հրապարակային ճանաչել է Արցախն Ադրբեջանի մաս։ Հայաստանը լինելու է անկախ, Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, Փաշինյանը հեռացվելու է, իսկ նրա հաճախորդները ամոթից «գետինն են մտնելու»»։

Ի պատասխան գրառման, Արամ Սարգսյանի կուսակից, Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանն արձագանքել է.

«Շարմազանով Էդո, դու այդքան չկաս, որ Արամին խորհուրդ տաս, կամ էլ Արամը քեզ պատասխանի։ Մեր կուսակցությունը 2000-ից պայքարում է ձեր դեմ, և կուսակցության յուրաքանչյուր անդամ հանգիստ ու հիմնավոր կպատասխանի ձեզ։

Արամ Սարգսյանը հոկտեմբերի 27-ից հետո պայքարում էր, որ նոր պատերազմում չպարտվենք, իսկ դուք Մեղրին Լաչինով էիք փոխում, գույք էիք տալիս պարտքի դիմաց, ատում էիք այս ժողովրդին ու նրանց ձայնը փողով էիք առնում՝սպանելով հավատը սեփական երկրում գործոն լինելու առումով, երկրի տնտեսությունը մեջ-մեջ էիք արել ու անգամ ձեր վարորդներին դոլլարով միլիոնատեր դարձրել, բանակը թողել էիք 80-ականների զենքի հույսին, Արցախին ու Վազգենին էլ 1999թ-ի հոկտեմբերի 28-ից արդեն լրիվ ուրացել և վերջապես դու'ք, և ոչ թե Արամն է ասել՝Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի։ Հիմա էլ դուք պայքարում եք ոչ թե Արցախի, այլ ձեր կորցրած իշխանության համար, որովհետև բացի Պուտինի մոտ գնալուց ՝այլ առաջարկ չունեք, իսկ Արամը շարունակում է պայքարը Արցախի համար ու լուծումն էլ ,ի տարբերություն ձեզ ,տեսնում է Անջատում հանուն փրկության ծրագրով, քաղաքակիրթ աշխարհի աջակցությամբ, տնտեսության հզորացման և 5 տարում ռազմական բալանսի հավասարակշռմամբ։
Հ. Գ. Իմիջայլոց, քանի դուք կաք, Նիկոլը մնալու է իշխանության, և դուք էլ դա անկասկած գիտեք»։

Բանավեճն այսքանով չի ավարտվել։ Էդուարդ Շարմազանովը շարունակել է.

«Կարիք չկա ինձ պատասխանելու։

Պատասխանեք Նիկոլին. համաձա՞յն  եք Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում, թե՞՝ դատապարտում եք Նիկոլի հանցավոր քայլերը։

Թե չէ ով ինչքա՞ն կա, կամ ինչքա՞ն չկա ՝ կորոշի պատմությունն ու սերունդները։
ՀՀԿ-ն ու Շարմազանովը լավն են կամ վատը՝ հեչ էական չէ հիմա։
Թեկուզ ես ամենավատ ու ոչ արդյունավետ քաղաքական գործիչն եմ, դա արդարացնու՞մ է ոմանց համաձայնությունը Արցախն Ադդբեջանի կազմում տեսնելու։
Իհարկե՝ ոչ։
Ռուբիկոնը գծված է. մի ափում  Նիկոլն է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելով, մյուս կողմում՝ նրան դատապարտողներն ու Արցախի ինքնորոշման համար պայքարողները։
Դուք ու՞ր եք,որտե՞ղ եք, դա ասեք։
Հ.Գ.Անձնական վեճ չկա։
Կա գաղափարական ու սկզբունքային վեճ Արցախն ադրբեջանական համարող Նիկոլի ու նրա դեմ պայքարողների միջև։
Երրորդ ուղի չկա։
Կողմնորոշվեք»։


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}