Ստեփանակերտում տղամարդը մինչև 14 տարեկան աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել
Սեփական սեռական պահանջմունքների բավարարման շարժառիթով և ակնհայտ տասնչորս տարին չլրացած Ն. Ջ.-ի մոտ անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնելու դիտավորությամբ՝ Գ. Ս.-ն 2023թ. մայիսի 04-ից մինչև մայիսի 16-ն ընկած ժամանակահատվածում Ստեփանակերտ քաղաքի Իվանյան 2-րդ նրբանցքի և Հեքիմյան փողոցի տարածքում վերջինիս նկատմամբ պարբերաբար կատարել է անառակաբարո գործողություններ:
Արցախի դատախազությունից հայտնում են՝ փաստի առթիվ 16.05.23թ. ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության կողմից հարուցվել է քրեական գործ: 19.05.23թ. Գ. Ս.-ն ԱՀ քրեական օրենսգրքի 33/140-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ներգրավվել է որպես մեղադրյալ:
Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է Ստեփանակերտ քաղաքի դատախազությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան