ՌԴ ՆԳ փոխնախարարի հետ քննարկումների դրական արդյունքների մասին կիրազեկենք. Վահե Ղազարյանը՝ Միհրան Պողոսյանին Հայաստան վերադարձնելու մասին
«Թմրամիջոցների հետ կապված իրավիճակն իրոք մտահոգիչ է, ունենք հայտնաբերման ցուցանիշներ որոնք և գոհացնող են և մտահոգիչ»,-ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ հայտարարեց ՆԳ նախաար Վահե Ղազարյանը:
Նախարարը հայտնեց, որ Հայաստանում շատ կա թմրամիջոցներ, դրա համար էլ այսօր շատ են բացահայտումները:
Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց, թե ինչ է արվում որպեսզի կոկայինի բացահայտումների համատեքստում կասկածվող բանան ներմուծող ընկերության սեփականատիրոջը Ռուսաստանից Հայաստան բերեն:
Վահե Ղազարյանը հայտարարեց, որ նախաքննությունից ելնելով, ցանկանում է շատ բան չհայտարարել, բայց հավաստիացրեց, որ այդ ուղղությամբ բավականին մեծ աշխատանքներ են տարվում:
Նախարարը տեղեկացրեց, որ վերջերս Հայաստան ժամանած ՌԴ ՆԳ նախարարի առաջին տեղակալ Խրապովի հետ քննարկել են այդ հարցը:
«Քննարկումների դրական արդյունքների մասին մոտ ժամանակներս կիրազեկենք հասարակությանը»,-հավաստիացրեց Վահե Ղազարյանը:
Անդրանիկ Քոչարյանը հույս հայտնեց, որ տարբեր ժամանակներում տարբեր ձևերով Հայաստանը լքած «ՀՀ քաղաքացիները» կվերադառնան Հայաստան և կհամագործակցեն նախաքննական մարմինների հետ:
Վահե Ղազարյանն էլ լրացուցիչ տեղեկացրեց, որ համացանցով թմրանյութերի վաճառքի դեմ ոստիկանությունում ստորաբաժանում է ձևավորվել և արդեն կան բացահայտումներ, որում ընդգրկված է 250 մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Դրամի արժեզրկման պայմաններում պետական պարտքը 50 %-ից կարող է շատ արագ բարձրանա. Վահե Հովհաննիսյան
- Ավանդական գյուղատնտեսությունն ապագա չունի. Փաշինյան
- Արդյո՞ք այն նշանակում է հրաժարվել բրյուսելյան պայմանավորվածություններից. Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի վերջին հայտարարությունների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան