«Սինլքորը «մոռացել է», որ ինքն է խոստովանել՝ զենքի ուժով Քաշաթաղն ու Քարվաճառը բռնազավթելն իր համար կլիներ խոշոր դժվարություն, եթե ոչ՝ անհնար»
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Թշնամուն հանձնված Բերձորում Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն այնպես է հոխորտացել և Հայաստանի ու Արցախի հասցեին սպառնալիքներ հնչեցրել, կարծես թե հայկական հինավուրց այս հողը բռնազավթել է փայլուն ռազմական գործողությամբ, այլ ոչ թե թղթի կտորի վրա դրված ստորագրությամբ։
Ընդ որում, այս սինլքորը «մոռացել է», որ հենց ինքն է ժամանակին խոստովանել, թե զենքի ուժով Քաշաթաղն ու Քարվաճառը բռնազավթելն իր և իր բաշիբոզուկների համար կլիներ խոշոր դժվարություն, եթե ոչ՝ անհնար»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին